Բաժիններ՝

Իրաքյան Քրդստանում հանգրվանել է առնվազն 500.000 հարկադիր վերաբնակ. ՄԱԿ

Ռուսական ИТАР-ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իրաքյան Քրդստանում հանգրվանել է առնվազն 500.000 հարկադիր վերաբնակ՝ կապված Իրաքի հյուսիսում իսլամականների ակտիվացման հետ: Այս մասին երեկ լրագրողների հետ զրույցում հայատարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկը.

«ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամը (UNICEF) տեղեկացրել է, որ ներքին տեղահանավածների առնվազն կեսը՝ այսինքն 250.000-ը, կազմում են երեխաները: Շատերն ունեն խմելու մաքուր ջրի և հիգիենայի պարագաների, ինչպես նաև պաշտպանության կարիք»:

Դյուժարիկի խոսքերով՝ իրավիճակը շարունակում է վատթարանալ Մոսուլում ու նրա մերձակայքում, ինչը հանգեցնում է հարկադիր վերաբնակների թվականակի աճին:

Դրա հետ կապված՝ ՄԱԿ-ի հումանիտար գործակալություններն ու նրանց գործընկերները վրանային ճամբարներ են ստեղծում Էրբիլում, Սուլեյմանիայում, Դահուկում: Ինքնաթիռներով օգնություն է հասցվում նրանց:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս