Ազատազրկման մեջ գտնվող Հոսնի Մուբարաքը սայթաքել է լոգարանում և կոտրել է ազդրը
Բրիտանական The Guardian թերթի փոխանցմամբ՝ Եգիպտոսի նախկին նախագահ, 86-ամյա Հոսնի Մուբարաքը սայթաքել է լոգարանում և կոտրել է ազդրը: Այս մասին լրագրողներին հայտնել է անվտանգության ծառայության աշխատակիցը, ըստ որի՝ ազատազրկման մեջ գտնվող նախկին նախագահն ունի վիրաբուժական միջամտության կարիք:
Մուբարաքը գտնվում է Կահիրեի հարավային արավարձանի ռազմական հոսպիտալում: Մայիսին եգիպտական դատարանը նրան դատապարտեց մինչև երեք տարվա ազատազրկման՝ կապված բյուջետային միջոցները յուրացնելու կոռուպցիոն գործի հետ:
Մուբարաքին ու նրա երկու որդիներին մեղադրել են 125 միլիոն եգիպտական ֆունտ (մոտ 18 միլիոն դոլար) յուրացնելու մեջ, որը Եգիպտոսի բյուջեից հատկացվել էր պետության ղեկավարի նստավայրերի վերանորոգման ու վերականգնման համար: