Բաժիններ՝

Սուննի զինյալներն Իրաքում գրավել են քիմիական զենքի արտադրության կենտրոնը

Ամերիկյան The Wall Street Journal թերթի փոխանցմամբ՝ սուննի ծայրահեղականներն Իրաքում գրավել են քիմիական զենքի արտադրության կենտրոնը, որը գործել է Սադդամ Հուսեյնի նախագահության ժամանակ:

Թերթի տվյալներով՝ Բաղդադից 70 կիլոմետր դեպի հյուսիս-արևմուտք ընկած «Ալ-Մուտանա» գործարանում պահվում է հնացած քիմիական զենքի խմբաքանակ: Ամերիկյան վարչակազմի ներկայացուցիչները կարծում են, որ զինյալները չեն կարող այդ նյութերից ստանալ մարտական քիմիական զենք:

«Լևանտում ու Իրաքում իսլամական պետություն» խմբավորման զինյալների կողմից քիմիական զենքի արտադրման կենտրոնի գրավումն արժանացել է ԱՄՆ-ի իշխանությունների ուշադրությանը: Պետդեպարտամենտի ներկայացուցիչ Ջեն Փսակին հայտարարել է, որ իրենց մոտ մտահոգություն է առաջացնում զինյալների կողմից ցանկացած ռազմական օբյեկտի գրավումը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս