Թուրքիան Եվրոպայի համար դեպի արևելք ու մուսուլմանական աշխարհ բացվող միակ ամուր դարպասն է. Էրդողան
Թուրքական TRT Haber հեռուստաալիքի փոխանցմամբ՝ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանն իր եվրոպական եռօրյա շրջագայության շրջանակներում Վիեննայում հայտարարել է, որ Թուրքիան իրենից ներկայացնում է մեծ հնարավորություն Եվրոպայի համար.
«Թող ոչ ոք չվախենա Թուրքիայի աճից, թող ոչ ոք չվախենա նոր Թուրքիայից: Մենք այնպիսի ազգ ենք, որն իր համաքաղաքացիներով ներկայացված է նաև Ավստրիայում, Գերմանիայում, եվրոպական բոլոր այլ երկրներում՝ ցուցադրելով իր աշխատասիրությունը փորձը և ամենակարևորը՝ խաղաղասիրությունը:
Նոր Թուրքիան Եվրոպայի համար կարևոր ընտրություն է, այն իրենից ներկայացնում է դեպի արևելք ու մուսուլմանական երկրներ բացվող միակ ամուր դապաս»: Էրդողանն իրաքցիներին կոչ է արել վերջ դնել եղբայրասպանությանը: