Վրաստանի ՊՆ-ը մտադիր է վաճառել «Սու-25» տիպի 6 գրոհիչ ինքնաթիռ
![](https://168.am/wp-content/uploads/2014/06/216671653.jpg)
Новости-Грузия լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Վրաստանի ՊՆ-ը մտադիր է վաճառել «Սու-25» տիպի 6 գրոհիչ ինքնաթիռ և ստացված միջոցներն ուղղել երկրի զինված ուժերի զարգացմանը: Այս մասին նշված է Վրաստանի ՊՆ-ի տարածած այսօրվա հայտարարությունում.
«Զինված ուժերի ավիացիոն պարկն ունի թարմացման կարիք: Նրանց թվում են «Սու-25» տիպի 6 միավոր կործանիչները, որոնց պլանավորված է վաճառել, քանի որ դրանք մաշված են և ենթակա չեն վերանորոգման:
Արդեն մի քանի տարի է, ինչ դրանց շահագործումն ահնար է դարձել հնանալու պատճառով: «Սու-25»-ի վաճառքի հարցը գտնվում է օրակարգում, սակայն ժամկետները հստակեցված չեն»: