Բաժիններ՝

Կիևում ձերբակալվել է առանձնապես վտանգավոր «օրենքով գողը» (տեսանյութ)

Ինչպես գրում է «Прайм Крайм» գործակալությունը, երեկ Կիևի կենտրոնում ձերբակալվել է 40-ամյա վրացի «օրենքով գող»Կախաբեր Օրագվելիձեն, ով քրեական շրջանակներում առավել հայտնի է որպես Կախա Թբիլիսսկի։ Քրեական հեղինակությունը պատրաստվում էր Ղրիմից մեկնել Իտալիա։

Գործակալության տեղեկություններով՝ 1990-ականնեպին Կախա Օրագվելիձեն հանդիսանում էր «օրենքով գող» Զվիադ Պապիաշվիլիի հանցախմբի անդամ։ Հանցախումբը Թբիլիսում զինված կողոպուտի էր ենթարկում մասնավոր տները։ Երբ վրացական ոստիկանությունը ընկավ հանցախմբի հետքի վրա, Կախան իր ընկերոջ՝ Դաթո Բագորի հետ տեղափոխվեց Մոսկվա և նույն գործով շարունակում է այնտեղ զբաղվել։

2002 թվականի նոյեմբերին արդեն ինքնուրույն և «օրենքով գող» ճանաչված Օրագվելիձեի հանցախմբի գործունեությունը ընդհատվեց ոստիկանների կողմից։ Հատուկ գործողությունը ղեկավարում ՆԳ ներկայիս նախարար Վլադիմիր Կոլոկոլցևը։ Կախան մոտ երկու տարի անցկացրեց «Матросская тишина»-ի մեկուսարանում։ 2004 թվականի հուլիսին նրա հետ նույն խցում էր նաև «օրենքով գող» Յապոնչիկը, ով այստեղ էր տեափոխվել ԱՄՆ-ից։

Կախան դատապարտվեց 9 տարի ազատազարկման։ Պատժաչափը կրելու ընթացքում նա միշտ աչքի էր անհնազանդ պահվածքով և չէր ենթարկվում բանտի ղեկավարությունը։ 2010 թվականին նրա պատժաչափն ավելացվեց ևս 2 տարով՝ քրեակատարողական հիմնարկի աշխատանքը կազմալուծելու համար (բանտային բանդիտիզմ)։

2012 թվականին բանտից դուրս գալով՝ Օրագվելիձեն արտահանձնվեց Վրաստանին, որտեղ հետախուզման մեջ էր գտնվում ոստիկանի սպանության կասկածանքով։ Ի բարեբախտություն Կախայի, նրա վերադարձը համընկավ Վրաստանում նոր իշխանության հաստատման հետ, որը բավականին լոյալ վերաբերմունք ցուցաբերեց «օրենքով գողերի» նկատմամբ։ Քրեական հեղինակությունների մեծ մասը համաներվեցին և ազատ արձակվեցին։ Կախան ևս բացառություն չէր. նրա վրայից հանվեցին բոլոր մեղադրանքները։

Այս տարվա հունվարին Օրագվելիձեն հայտնվեց Ղրիմում, որտեղ, ըստ գործակալության տեղեկությունների, մտադիր էր հաստատվել երկար ժամանակով։ Սակայն երեկ նրան Ուկրաինայի տարածքից արտաքսել են Կիև-Միլան չվերթով և 5 տարով արգելել մուտքը երկրի տարածլ։ Կիևում չնախատեսված կանգառ կատարած Կախայի ուղևորության վերջին կետը Հունաստանն է։ Այժմ այնտեղ են հավաքված ավելի քան 2 տասնյակ «օրենքով գողեր», որոնք մտահոգված են Էդիրնայում վերջերս տեղի ունեցած իրադարձություններով։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս