Բաժիններ՝

Թուրքիայում ևս երկու ընդդիմադիր կուսակցություն աջակցել է Էքմելեդդին Իհսանօղլուի թեկնածությանը

Թուրքական Haber 7 հեռուստաալիքի փոխանցմամբ՝ ընդդիմադիր «Մեծ միասնություն» կուսակցությունը (BBP) և «Դեմոկրատական» կուսակցությունը (DP) աջակցություն են հայտնել առաջիկա նախագահական ընտրություններում Իսլամական համագործակցության կազմակերպության (ԻՀԿ) նախկին գլխավոր քարտուղար Էքմելեդդին Իհսանօղլուի թեկնածությանը:

Հունիսի 16-ին ընդդիմադիր «Ժողովրդա-հանրապետական» կուսակցությունը (CHP) և «Ազգայնական շարժում» կուսակցությունը (MHP) առաջիկա նախագահական ընտրությունների համար առաջադրեցին Իհսանօղլուի թեկնածությունը: CHP-ի առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուի խոսքերով՝ Իհսանօղլուին կաջակցեն հասարակության բոլոր շերտերը:

Թուրքիայում նախագահական ընտրություններն անցկացվելու են օգոստոսի 10-ին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30