Ալվարի գյուղապետի լիազորությունները վաղաժամկետ դադարեցվել են
ՀՀ կառավարությունն իր այսօրվա նիստում ընդունել է Շիրակի մարզի Ալվարի գյուղական համայնքի ղեկավարի լիազորությունը վաղաժամկետ դադարեցնելու, համայնքի ղեկավարի արտահերթ ընտրություն նշանակելու, անցկացնելու և ընտրության նախապատրաստման ու անցկացման ծախսը ֆինանսավորելու որոշում: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ կառավարության պաշտոնական կայքից