Ուկրաինայի խորհրդարանն արտգործնախարարի պաշտոնում հաստատել է Պավել Կլիմկինի թեկնածությունը
![](https://168.am/wp-content/uploads/2014/06/91253.jpg)
ZN.UA-ի փոխանցմամբ՝ Ուկրաինայի Գերագույն ռադան այսօր երկրի արտգործնախարարի պաշտոնում հաստատել է Գերմանիայում Ուկրաինայի դեսպան Պավել Կլիմկինի նշանակումը: Վերջինիս թեկնածությունն առաջադրել էր երկրի նախագահ Պյոտր Պորոշենկոն:
Կլիմկինի թեկնածության օգտին քվեարկել է 335 պատգամավոր: Միևնույն ժամանակ Գերագույն ռադան քվեարկել է արտգործնախարարի պաշտոնակատարի պաշտոնից Անդրեյ Դեշչիցային ազատելու օգտին, կողմ է արտահայտվել 319 պատգամավոր: Կլիմկինն Ուկրաինայի ԱԳՆ-ում աշխատում է 1993 թվականից: