Վլադիմիր Գասպարյանն ընդլայնել է «օրենքով գողերի» դեմ օպերացիայի շրջանակը. «Հրապարակ»

«Վովա Գասպարյանի «օրենքով գողերի» դեմ օպերացիան ընդլայնել է շրջանակը, հիմա թիրախում թաղային հեղինակություններն են»,- գրում է «Հրապարակ» թերթը՝ ավելացնելով. «Օրերս ոստիկանությունում՝ հերթական ժողովներից մեկի ժամանակ Վովա Գասպարյանը պայքարի սլաքը ուղղել է այս խմբին, ինչը համակարգում դժգոհությունների տեղիք է տվել, քանի որ թաղային հեղինակությունների հետ շատերը բարեկամական հարաբերություններ ունեն:

Օրերս նրանցից ոմանք խուզարկվել են, բերման ենթարկվել: Բայց ոստիկանապետը «պատերազմ» է հայտարարել ոչ միայն գողերին ու գողականներին, այլև համակարգին. Վերջերս մեծ թվով պետավտոտեսուչներ են ազատվել աշխատանքից՝ Աշտարակում, Վանաձորում, Գյումրիում և Երևանում՝ միայն 1-ին գումարտակից մոտ 27 հոգի»:

Ամբողջությամբ կարդացեք «Հրապարակ»-ի այսօրվա համարում։

Տեսանյութեր

Լրահոս