Բաժիններ՝

Ուկրաինայում ստեղծվում է նոր զորատեսակ

Ուկրաինական UNIAN լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ուկրաինայի պաշտպանության նախարարի պաշտոնակատար Միխայիլ Կովալը հայտարարել է, որ Ուկրաինայի զինված ուժերում հայտնվելու է  չորրորդ զորատեսակը: Ցամաքային, ռազմաօդային ու ռազմածովային ուժերին հավելվելու են հատուկ գործողության ուժերը:

Կովալն ընդգծել է, որ նման զորատեսակի ստեղծումը թելադրված է երկրի արևելյան մարզերի իրադարձություններով: Հատուկ գործողության ուժերը մշակելու են երկրի վրա կատարված նմանատիպ հարձակումներին արագ արձագանքելու հմտություններ: Նոր զորատեսակը հիմնվելու է մի շարք զորամասերի բազայի վրա, որոնց անունները դեռ չեն հրապարակվում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30