Բաժիններ՝

Լուգանսկում «Իլ-76» ինքնաթիռը կործանել են զինվորականների անփութության պատճառով. Ուկրաինայի Գլխավոր դատախազություն

ZN.UA-ի փոխանցմամբ՝ Ուկրաինայի Գլխավոր դատախազությունը սկսել է քննել հունիսի 14-ին Լուգանսկում «Իլ-76» ինքնաթիռի կործանման հանգամանքները, ինչի հետևանքով զոհվել է 49 զինծառայող: Տվյալ գործով անցնում են Ուկրաինայի զինված ուժերի ու հակահաբեկչական գործողության օպերատիվ շտաբի պաշտոնատար անձինք:

Գլխավոր ուշադրությունը հատկացվելու է նրանց կողմից ռազմական ոլորտի օրենքները պահպանելու խնդրելուն: «Իլ-76» ինքնաթիռում գտնվել է 25-րդ օդա-դեսանտային բրիգադի 40 զինծառայող և ռազմա-տրանսպորտային ավիացիայի 25-րդ առանձին բրիգադի 9 հոգանոց անձնակազմը:

Լուգանսկի օդանավակայանում ինքնաթիռի վայրէջքի ժամանակ անհայտ անձինք շարժական զենիթա-հրթիռային համալիրներով ու խոշոր տրամաչափի գնդացիրներով գնդակոծել են 400 մետր բարձրության վրա գտնվող ինքնաթիռը: Վերջինս դրա հետևանքով այրվել է ու ընկել, զոհվել են նրանում գտնված բոլոր 49 զինծառայողները, ոչնչացվել է ռազմական գույքն ու տեխնիկան:

Ուկրաինայի Գլխավոր դատախազության տվալներով՝ զինված ուժերի պաշտոնատար անձինք անտեսել են ահաբեկչական սպառնալիքի ակտիվացման մասին տեղեկատվությունը: Հարուցվել է քրեական գործ Ուկրաինայի քրեական օրենսգրքի 425-րդ հոդվածի 2-րդ կետով («զինծառայության հանդեպ անփույթ վերաբերմունք»): Այն նախատեսում է 3-7 տարվա ազատազրկում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս