Բաժիններ՝

Գալուստ Սահակյանը «իր տեղը չի գտնում»՝ արտահերթ նիստը տապալվում է

ԱԺ նիստում ՀԱԿ-ի պահանջած 20-րոպեանոց ընդմիջոմից հետո կառավարության ներկայացրած օրակարգը հաստատվեց 66 ձայնով, թեև ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը հայտարարեց 67 ձայն կողմ: Ընդ որում՝ օրակարգը հաստատվեց միայն ԲՀԿ-ական պատգամավորներից մի քանիսի շնորհիվ, որոնք կողմ էին քվեարկել և այդպիսով ապահովել ԱԺ մեծամասնությանն անհրաժեշտ ձայների քանակը՝ կառավարության սահմանած օրակարգը հաստատելու համար:

Սակայն դրանից հետո բոլոր ոչ իշխանական ուժերը դեմ էին քվեարկում կամ ձեռնպահ էին և հաջորդ քվեարկությունները տապալվեցին: ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը մեղմ ասած «իր տեղը չէր գտնում»: ՀՀԿ Վահրամ Բաղդասարյանը, իրավիճակը փրկելու համար, խնդրեց 20 րոպե ընդմիջում:

Այժմ ՀՀԿ-ականները փորձում են իրենց բացակա գործընկերներին շտապ կարգով հրավիրել ԱԺ նիստերի դահլիճ:

Հիշեցնենք, որ կառավարության նախաձեռնությամբ՝ Ազգային ժողովն այսօր գումարել է արտահերթ նստաշրջան՝ հատուկ ընթացակարգով, որտեղ ընդգրկված է նաև «Կուտակային կենսաթոշակների մասին օրենքում փոփոխություններ կատարելու մասին» նախագիծը: Սակայն հենց նիստի սկզբում ընդդիմադիր պատգամավորները բողոքի ալիք բարձրացրին: ԱԺ ՀՅԴ-ական պատգամավոր Արծվիկ Մինասյանը հայտարարել է, որ նախագիծ մշակող մարմինը 15 օր առաջ նախապես այն պետք է ներկայացնի հանային քննարկման, մինչդեռ ոչ միայն այդ ժամկետը չի պահպանվել, այլ այն անգամ չի հրապարակվել:

Կարդացեք նաև

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս