Բաժիններ՝

Պուտինն ու Պորոշենկոն քննարկել են հրադադարի հարցը

Ռուսական Интерфакс լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ռուսաստանի ու Ուկրաինայի նախագահներ Վլադիմիր Պուտինն ու Պյոտր Պորոշենկոն հեռախոսազրույց են ունեցել, որի ժամանակ քննարկել են ռազմական գործողությունների գոտում հնարավոր հրադադարի հարցը:

Այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամլո քարտուղար Դմիտրի Պեսկովը. «Նախագահները քննարկել են ռուս-ուկրաիանական երկկողմ հարաբերություններին առնչվող հարցեր: Շոշափվել է Ուկրաինայի հարավ-արևելքի ռազմական գործողությունների գոտում հնարավոր հրադադարի թեման:

Պուտինը մտահոգություն է հայտնել Լուգանսկի շրջանում ռուս լրագրողների աղետալի մահվան կապակցությամբ և շեշտադրում է արել Ուկրաինայում՝ հակամարտության գոտում, աշխատող ԶԼՄ-ների ներկայացուցիչների անվտանգության անխոս ապահովման անհրաժեշտության վրա:

Պորոշենկոն ցավակցել է ռուսական ԶԼՄ-ների ներկայացուցիչների զոհվելու կապակցությամբ և Պուտինին վստահեցրել է, որ կիրականացվի համապատասխան հետաքննություն, ինչպես նաև կընդունվեն անհրաժեշտ միջոցներ՝ լրագրողների անվտանգությունն ապահովելու համար»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս