Բաժիններ՝

Չինաստանում ջրհեղեղի հետևանքով տուժել է մոտ 60.000 մարդ

Ռուսական ИТАР-ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Չինաստանի կենտրոնական հատվածում ընկած Խունան նահանգում գրանցված ջրհեղեղի հետևանքով տուժել է մոտ 57.500 մարդ: Այս մասին հայտնել է Ջրհեղեղների ու երաշտի վերահսկման տեղական ծառայությունը:

Ջրհեղեղը վնաս է պատճառել 4600 հեկտար հողատարածքի բերքին: Խուայխուա քաղաքում խաթարվել է տրանսպորտի աշխատանքը, գրանցվել են հոսանքազրկումներ, ինչպես նաև վնասվել են տեղի տներն ու ջրամբարը: Օդերևութաբանները զգուշացրել են, որ տեղումները չեն դադարի մինչև հունիսի 19-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30