Բաժիններ՝

Հյուսիսային Իրաքի քրդերը հանրաքվե են պահանջում

Deutsche Welle-ի փոխանցմամբ՝ Հյուսիսային Իրաքի քրդական ինքնավարության բանակի՝ Փեշմերգայի զինծառայողները հրաժարվում են լքել Քիրքուք, Նայնավա, Դիյալլահ նահանգները, որոնք նրանք գրավել են նախորդ շաբաթ, որպեսզի դրանք չընկնեն «Լևանտում ու Իրաքում իսլամական պետություն» խմբավորման զինյալների ձեռքը:

Նրանք պահանջում են, որ Իրաքի Սահմանադրության 140-րդ հոդվածին համապատասխան հանրաքվե անցկացվի երկրի քրդաբնակ շրջաններում՝ դրանք ինքնավարությանը միացնելու համար: Խոսքը գնում է քրդերի գրաված երեք նահանգների, ինչպես նաև Սալլահ ադ-Դին նահանգների մասին:

Սադդամ Հուսեյնի գահընկեցությունից հետո ԱՄՆ-ի մասնակցությամբ գրաված Իրաքի Սահմանադրությունը նախատեսում է երկրի քրդաբնակ շրջանների համար հանրաքվեի անցկացում: Ավելի վաղ Իրաքի վարչապետ Նուրի ալ-Մալիքին խոչընդոտել է 140-րդ հոդվածի կիրառմանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30