ԵՄ-ն Ուկրաինային հատկացրել է 500 միլիոն եվրո
Ուկրաինական UNIAN լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Եվրահանձնաժողովը ԵՄ-ի անունից Ուկրաինային հատկացրել է 500 միլիոն եվրո: Դա Ուկրաինայի համար մակրոֆինանսական օգնության (MFA II) նոր ծրագրի առաջին վարկային տրանշն է:
Այդ միջոցները հատկացվել են այն բանից հետո, ինչ Ուկրաինան MFA I-ի գծով ստացել է 100 միլիոն եվրոյի մակրոֆինանսական օգնություն: Երկու ծրագրերի նպատակն Ուկրաինային տնտեսապես ու ֆինանսապես աջակցելն է՝ նրա համար զարգացման բարդ ժամանակաշրջանում:
Ուկրաինային մակրոֆինանսական օգնության շրջանակներում ԵՄ-ի ընդհանուր աջակցության ծավալը կազմում է 1.61 միլիարդ եվրո: Այսօրվա տրանշից հետ կմնա հատկացնել ևս 1.01 միլիարդ եվրո: