Էրդողանի աշխատասենյակում կատարված գաղտնալսումների գործով ձերբակալվել է 11 մարդ
Թուրքական Dünya Bülteni լրատվական կենտրոնի փոխանցմամբ՝ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանի աշխատասենյակում կատարված գաղտնալսումների գործի հետաքննության շրջանակներում ձերբակալվել է 11 մարդ: Ձերբակալման որոշում է կայացվել նաև Էրդողանի թիկնազորի նախկին պետ Զեքի Բուլութի նկատմամբ:
Ձերբակալություններն իրականացվել են Անկարայի հանրապետական դատախազության հրահանգով: Ոստիկաններն այցելել են տարբեր քաղաքներում գտնվող 12 հասցե և ձերբակալել են 11 մարդու: Ձերբակալման ենթակա անձանցից մեկը գտնվում է արտերկրում: