Ջոն Քերին չի բացառել Իրաքի հարցում Իրանի հետ համագործակցությունը
NBC News-ի փոխանցմամբ՝ ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին չի բացառում Իրանի հետ համագործակցությունը՝ կապված Իրաքում իրավիճակի սրվելու հետ. «Ես ոչինչ չեմ բացառի, որը կարող է լինել արդյունավետ:
Իրաքում մի շարք խոշոր քաղաքներ գրաված զինյալները սպառնում են ոչ միայն այդ երկրին ու տարածաշրջանին, այլև՝ ԱՄՆ-ին ու Եվրոպային»: Պենտագոնը, սակայն, բացառել է Իրաքի հարցում Իրանի հետ ռազմական համագործակցությունը: