Բաժիններ՝

ԱՄՆ-ը 275 զինծառայող է ուղարկում Բաղդադ՝ իր դեսպանատունը պաշտպանելու համար

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԱՄՆ-ն Իրաքի մայրաքաղաք Բաղդադ կուղարկի մոտ 275 զինծառայող՝ իր դեսպանատունը պահպանելու համար: Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահի մամլո քարտուղար Ջեյ Քարնին.

«Նախագահը Կոնգրեսին զեկույց է ներկայացրել այն մասին, որ ամերիկյան ռազմական կոնտինգենտի մոտ 275 մարդ ուղարկվում է Իրաք՝ աջակցելու ու ապահովելու համար Բաղդադում ԱՄՆ-ի դեսպանատան աշխատակիցների անվտանգությունը:

Այդ ռազմական անձնակազմն Իրաք է ուղարկվում Իրաքի կառավարության համաձայնությամբ: Բաղդադում ԱՄՆ-ի դեսպանատունը շարունակում է իր աշխատանքը:

Իրաքում գործող ամերիկացի դիվանագետների մեծ մասը մնում է իր աշխատավայրում, սակայն անձնակազմի մի մասը կտեղափոխվի Բասրայի հյուպատոսություն, ինչպես նաև Ամման (Հորդանան)»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս