«Ուկրաինայի Նավթոգազը» նույնպես դիմել է Ստոկհոլմի դատարան
Lenta.ru-ի փոխանցմամբ՝ «Ուկրաինայի Նավթոգազը» «Գազպրոմի» դեմ հայց է ներկայացրել Ստոկհոլմի միջազգային միջնորդ դատարան: Այս մասին նշված է ուկրաինական ընկերության տարածած մամլո հաղորդագրությունում: Ուկրաինական ընկերությունը պահանջում է արդար ու շուկայական գին հաստատել երկրին «Գազպրոմի» մատակարարած գազի համար:
Կիևը նաև մտադիր է բռնագանձել «Գազպրոմին» 2010 թվականից «Ուկրաինայի Նավթոգազի» կատարած գերավճարը, ինչը նրա հավարկներով կազմում է 6 միլիարդ դոլար: «Գազպրոմը» այսօր նույնպես դիմել է Ստոկհոլմի դատարան՝ կապված «Ուկրաինայի Նավթոգազի» կողմից պարտքը (4.5 միլիարդ դոլար) չմարելու հետ: