Ռասմուսենն ու Ֆյուլեն ժամանում են Անկարա

Թուրքական Zaman թերթի փոխանցմամբ` ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենը երկօրյա այցով (հունիսի 15-16) այսօր ժամանում է Թուրքիա` կապված Իրաքում իրավիճակի սրման հետ:

Իր թուրքական այցի շրջանակներում Ռասմուսենը հանդիպումներ է ունենալու Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլի, վարչապետ Ռեջեփ Էրդողանի, արտգործնախարար Ահմեթ Դավութօղլուի ու պաշտպանության նախարար Իսմեթ Յըլմազի հետ:

Այդ հանդիպումներում կողմերը քննարկելու են սեպտեմբերի 4-5-ին Ուելսում կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթաժողովի հարցը, սակայն կողմերի ուշադրության կենտրոնում են լինելու Մոսուլի վերջին դեպքերը: Քննարկվելու են նաև Սիրիայի ու Աֆղանստանի վերջին զարգացումները:

Ռասմուսենն ու Դավութօղլուն հունիսի 16-ին տալու են համատեղ մամուլի ասուլիս: Իրաքում զինյալների կողմից պատանդ է վերցված Թուրքիայի 80 քաղաքացի, որոնցից 49-ը Մոսուլի հյուպատոսության աշխատակից են, իսկ 31-ը` մեծածավալ բեռնատարների վարորդներ:

Հունիսի 16-17-ին էլ Թուրքիայում է գտնվելու ԵՄ-ի ընդլայնման ու հարևանության քաղաքականության հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն: Նա Անկարայում հանդիպումներ է ունենալու Գյուլի, Դավութօղլուի, Եվրամիության հարցերով նախարար Մևլյութ Չավուշօղլուի, Արդարադատության նախարար Բեքիր Բոզդաղին ու էկոնոմիկայի նախարար Նիհաթ Զեյբեքչին:

Այդ հանդիպումներում կողմերը քննարկելու են ԵՄ-ի ու Թուրքիայի հարաբերությունների հարցը, ինչպես նաև Իրաքի ու Սիրիայի վերջին իրադարձությունները:

Տեսանյութեր

Լրահոս