Բաժիններ՝

ԱՄՆ-ը ՌԴ-ին մեղադրել է Ուկրաինայի անջատողականներին տանկեր ու համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր մատակարարելու մեջ

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ` ԱՄՆ պետդեպարտամենտի ներկայացուցիչ Մարի Հարֆը, հենվելով համացանցում հայտնված տեսանյութի վրա, հայտարարել է, որ Ռուսաստանն իր հարավային շրջանների միջոցով տանկեր ու համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր է մատակարարում Ուկրաինայի ապստամբներին.

«Մեր գնահատականներով Ուկրաինայի արևելքում գործող անջատողականները ծանր սպառազինություն ու ռազմական տեխնիկա են ստացել Ռուսաստանից` ներառյալ ռուսական տանկեր ու համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր:

Մենք ունենք տվյալներ, որ Ռուսաստանը հարավ-արևմուտքում կենտրոնացրել է այնպիսի տանկեր, որոնք այլևս չեն կիրառվում նրա բանակի կողմից, և որոնց մի մասն ուղարկվել է (Ուկրաինա): Ռուսաստանը կհայտարարի, թե այդ տանկերը խլվել են ուկրաինական ուժերից, սակայն տվյալ տարածաշրջանում չկան ուկրաինական տանկային զորամասեր:

Մենք վստահ ենք, որ այդ տանկերը Ռուսաստանից են: Մենք տեղեկություններ ունենք նաև այն մասին, որ Ռուսաստանը նույն հարավ-արևմուտքում կենտրոնացրել է համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր, և դրանք նույնպես ուղարկվել են (Ուկրաինա)»:

Հարֆը մանրամասնել է, որ խոսքը գնում է Ռուսասստանի կողմից Ուկրաինայի անջատողականներին T-64 տանկեր ու БМ-21 Град համակարգեր մատակարարելու մասին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս