Մորնինգսթարը ոչինչ չգիտի Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների հերթական հանդիպման մասին

Ադրբեջանական APA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ադրբեջանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Մորնինգսթարը լրագրողների հետ զրույցում հայտարարել է, որ որևէ կերպ տեղեկացված չէ Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների հերթական հանդիպման մասին: Մորնինգսթարը, սակայն, կարծում է, որ այդ հանդիպումը կլինի շատ կարևոր:

Մեկնաբանելով վերջին շրջանում շփման գծում լարվածության աճը՝ Մորնինգսթարը հայտարարել է, որ ԱՄՆ-ն ու ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները ջանքեր են գործադրում դա կանգնեցնելու ուղղությամբ. «Մենք հավատում ենք, որ Հայաստանն ու Ադրբեջանը քայլեր կձեռնարկեն շփման գծում լարվածության նվազեցման ուղղությամբ»:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30