Պնակալեզ, պատեհապաշտ բ-ի տղերք. Աղվան Վարդանյանը բանաստեղծություն նվիրեց Կիսելյովին պաշտպանողներին. yerkir.am
«Ես ուզում եմ մի քանի խոսք ասել Կիսելյովներին պաշտպանողների մասին, բայց չգիտեմ` ուզում եմ ասել, թե չեմ ուզում»,- այսպես բազմանշանակ տողերով անդրադարձավ Կիսելյովի նմաններին պաշտպանողներին ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանն այսօր խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ:
Ինչպես գրում է Yerkir.am-ը, նա նշեց, որ կանդրադառնա այդ ամենին իր գրքի մի բանաստեղծությամբ, որը գրվել է 1987-ին: «Այդ ժամանակ ես մտածում էի, որ դա գրում եմ կոմունիստական նոմենկլատուրայի ներկայացուցիչների մասին, ովքեր ամեն ինչ փորձում էին ներկայացնել Խորհրդային միության շահերով: Կարծում էի` բանաստեղծությունը նրանց եմ նվիրում, բայց հասցեատերերի շրջանակն անընդհատ լայնացավ ու պարզվեց, որ դա շարունակական է: Եվ այսօր այդ բանաստեղծությունը նվիրում եմ կիսելյովներին պաշտպանողներին»,- ասաց պատգամավորը:
Պնակալեզ, պատեհապաշտ բ-ի տղերք
Անհայրենիք, անսրբություն, անաղուհաց
Ոչինչ մաքուր չմնաց, որ չպղտորեք
Ձեր պատկերը դեռ պիտի գա ձեր դիմաց
Գալու է` ձեր զավակների պատկերն առած
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում