Բանակցությունների ձախողման դեպքում Իրանը պատրաստ է շարունակել միջուկային մշակումները. Արաղչի
Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իրանի փոխարտգործնախարար Աբբաս Արաղչին Հռոմում հայտարարել է, որ Թեհրանը պատրաստ է շարունակել միջուկային մշակումները, եթե չհաջողվի մինչև հուլիսի 20-ն իր միջուկային ծրագրի շուրջ համաձայնագիր ստորագրել «Վեցյակի» հետ:
Արաղչին մանրամասնել է, որ դրա ձախողման դեպքում իրենք կշարունակեն իրենց միջուկային ծրագրի զարգացումը, ուրանի հարստացումը կմեծացնեն մինչև 21 տոկոս, կավարտեն Արաքի ռեակտորի կառուցումը և այնպես կվերափոխեն այն, որ նա պատրաստ լինի ուրան հարստացնել մինչև 90 տոկոս:
Արաղչին հավելել է, որ Իրանի միջուկային ծրագրի խնդրի կարգավորման համար մնացել է չափազանց քիչ ժամանակ, և որ Իրանը պատրաստ է անել ամեն հնարավոր բան, որպեսզի «Վեցյակի» հետ համաձայնագրին հասնի մինչև հուլիսի 20-ը: