Արմեն Աշոտյան. «Ժողովո՛ւրդ, շահարկման տեղ այստեղ չկա, բացարձակ կապ չունի Նուրսուլթան Նազարբաևի հետ»
Հունիսի 10-ից Ծաղկաձորում ընթացող «Երիտասարդ Եվրասիա» երկրորդ համաժողովին Լեռնային Ղարաբաղից մասնակիցներ հրավիրված են եղել, բայց անձնական պատճառներով չեն մասնակցել: Կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում վստահեցրեց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը՝ պատասխանելով 168.am-ի հարցին, թե ինչո՞ւ է արցախցիների մասնակցությունը չեղյալ հայտարարվել:
«Ժողովո՛ւրդ, շահարկման տեղ այստեղ չկա, բացարձակ կապ չունի Նուրսուլթան Նազարբաևի հետ»,- ասաց Աշոտյանը:
Հիշեցնենք, որ «Երիտասարդ Եվրասիա» համաժողովի կազմակերպիչները, որոնցից մեկը Կարեն Ավագյանի ղեկավարած Հայաստանի Երիտասարդայան հիմնադրամն է, վերջին պահին արգելել են մասնակցել Արցախի մասնակիցներին, որոնք արդեն հրավիրված էին։