Ոստիկաններին կրակած երիտասարդը ոստիկանությունից ուղարկված սադրի՞չ էր. Aravot.am
![](https://168.am/wp-content/uploads/2014/06/Shant-dat-krakox1.jpg)
Այսօր Շանթ Հարությունյանի գործով դատական նիստի ընթացքում դատարանի բակում ոստիկաններին գազային ատրճանակով կրակած երիտասարդին Շանթ Հարությունյանի մտերիմներն ու ընկերները չեն ճանաչում: Դեպքին ականատես իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը Aravot.am-ին պատմել է, որ մինչեւ կրակելը երիտասարդը կանգնել է մեքենայի վրա ու սկսել հայհոյել, հետո նոր հայտարարել, որ ռումբ է դրված իր մոտ. «Ուժի կիրառմամբ նրան ձերբակալեցին, հետո հարցրի ներկաներին, քաղբանտարկյալների կողմնակիցներին, որեւէ մեկը այդ տղային չէր ճանաչում: Նրա արարքները հաշվի առնելով՝ չեմ կարող պնդել, որ ոստիկանների ուժի կիրառումը համաչափ չէր, չեմ կարող բացառել, որ նա սադրիչ էր»:
Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: