Ուկրաինայում ԵՄ-ի ներկայացուցչությունը հերքել է Ասոցացման համաձայնագրի ստորագրումը հետաձգելու մասին տեղեկությունը
Интерфакс-Украина-ի փոխանցմամբ՝ Ուկրաինայում ԵՄ-ի ներկայացուցչությունը հերքել է մի շարք ԶԼՄ-ների կողմից տարածած այն տեղեկատվությունը, թե հնարավոր է՝ հետաձգվի ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագրի տնտեսական մասի ստորագրման ժամկետը:
Հայտարարության մեջ նշված է, որ ԵՄ-ի ու Ուկրաինայի միջև Ասոցացման համաձայնագիրը ստորագրվելու է հնարավորինս շուտ և ընթացիկ տարվա հունիսի 27-ից ոչ ուշ: Հունիսի 27-ին ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագրեր պետք է ստորագրեն Վրաստանն ու Մոլդովան:
ԵՄ-ն ու Ուկրաինան պլանավորել են Ասոցացման համաձայնագիրը ստորագրել հունիսի 27-ին Բրյուսելում կայանալիք ԵՄ-ի գագաթաժողովի շրջանակներում: Մի շարք ԶԼՄ-ներ երեկ տեղեկատվություն էին տարածել, թե ԵՄ-ը հանդես է եկել Ուկրաինայի հետ Ասոցացման համաձայնագրի «տեխնիկական հետաձգման» օգտին: