Կիսելյովին իր ստատուսի համար անսովոր ընդունելություն է մատուցվել. «ՀԺ»
«Հայ-ռուսական խորհրդարանական ակումբի հերթական նիստին մասնակցող «Ռուսաստանն այսօր» լրատվական գործակալության գլխավոր տնօրեն Դմիտրի Կիսելյովին երեկ, Ազգային ժողովում, իր ստատուսի համար անսովոր ընդունելություն է մատուցվել»,- գրում է «Հայկական Ժամանակ» թերթը՝ ավելացնելով.
«Կրեմլի ամենակարկառուն քարոզչի համբավ ունեցող չինովնիկի համար ԱԺ-ի գլխավոր դռներն էին բացվել և նրան սպասարկող մեքենան անմիջապես կանգնել էր գլխավոր մուտքի դիմաց: Նման ընդունելություն սովորաբար լինում է շատ բարձր մակարդակով այցերի ժամանակ:
Նիստի ընթացքում պարզվել է, սակայն, որ նույնիսկ այդ ընդունելությունը չի մեղմել Կիսելյովի մեջ կուտակված այն «զայրույթը», որն առաջացել է, երբ Երևանում տաքսու վարորդը չի կարողացել նրա հետ ռուսերեն խոսել: «Ես այսօր տաքսի նստեցի, քսան տարեկան տղան անգամ հաշիվը ռուսերեն չկարողացավ ասել:: Եթե մենք խոսում ենք տրենդներից, եկեք անենք այն, ինչ մեզնից է կախված»,- նիստի ընթացքում հայտարարել է Կիսելյովը»»։
Ամբողջությամբ կարդացեք «Հայկական Ժամանակ»-ի այսօրվա համարում։