Գլխավորն այն է, որ Սերժ Սարգսյանի աշխատավարձը հուլիսի 1-ից բարձրանալու է 203%-ով` դառնալով 1,223 մլն դրամ. «Ժողովուրդ»

«Երեկ պաշտոնական այցով Ավստրիայի Հանրապետությունում գտնվող Սերժ Սարգսյանը, ըստ պաշտոնական հաղորդագրության՝ հանդիպում է ունեցել Վիեննայի քաղաքապետ Միքայել Հոյփլի հետ»,- գրում է «Ժողովուրդ» թերթը՝ ավելացնելով. «Հաղորդագրությունից պարզվեց, որ Սարգսյանը Վիեննայում մասնակցել է «Հայաստան» բազմագործառույթ կենտրոնի բացմանը: Հիրավի կարևորագույն իրադարձություն է սա:

Այնքան կարևոր, որ, օրինակ, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը չէր կարող միայնակ «գլուխ բերել», դրա համար Սերժ Սարգսյանը մի կողմ թողնելով մեր երկրին պատուհասած լրջագույն պրոբլեմները, անձամբ է Վիեննա մեկնել:

Եվ ոչինչ, որ 32,5 տոկոս աղքատություն ունեցող Հայաստանում բարձրանում է էլեկտրաէներգիայի սակագինը՝ 3.85 դրամով, ամենօրյա գնաճն ու կյանքի դժվարությունները ստիպում են ՀՀ քաղաքացիներին արտագաղթել երկրից, 5 տոկոս պարտադիր վճարների դեմ փողոց են դուրս գալիս մարդիկ՝ պահպանելու իրենց հասանելիք աշխատավարձը…

Գլխավորն այն է, որ Սերժ Սարգսյանի աշխատավարձը հուլիսի 1-ից բարձրանալու է 203%-ով` 436 հազարից դառնալով 1,223 մլն դրամ: Վարչապետի աշխատավարձն էլ՝ 218%, այսինքն` 335 հազարից մինչև 1,190 մլն դրամ կդառնա: Նախարարներն էլ կստանան 600 հազար դրամ»:
Ահա թե ինչպիսի ապահով Հայաստան էր խոստանում Սերժ Սարգսյանը:

Ամբողջությամբ կարդացեք «Ժողովուրդ»-ի այսօրվա համարում։

Տեսանյութեր

Լրահոս