Բաժիններ՝

Արամ Մանուկյան հարցը գազի մասին անպատասխան մնաց

Այսօր ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ՀԱԿ պատգամավոր Արամ Մանուկյանը հայտարարեց, որ մաքսային մարմինների հրապարակած տվյալներով անցած տարի ներկրվել է 845 մլն խմ գազ՝ 186 մլն դոլար արժեքով:

«Պատկան մարմիններն ասում են՝ չի կարող նման բան լինել: Հետո ասում են, թե կարող է անցած տարվա պարտքով է պայմանավորված: Հետո ասում են՝ դեկտեմբեր-հունվար-փետրվարի համար է: Կառավարությունը չգիտի, թե ինչ պատասխանի: Տարվա առաջին եռամսյակը հունվար-փետրվար-մարտն է, ինչպես գարունը մարտ-ապրիլ-մայիսն է: Ինչո՞ւ է առաջին եռամսյակը դեկտեմբեր-հունվար-փետրվարը»,- հարցադրում արեց Ա.Մանուկյանը:

«Կպատասխանեն գրավոր»,- կարճեց ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս