Պուտինը «սառեցրել» է Ռուսաստանը՝ կառչելով անցյալից. Հիլարի Քլինթոն
The Times-ի փոխանցմամբ՝ ԱՄՆ նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնն իր «Դժվար այլընտրանքներ» գրքում գրել է, որ բազում տարիների ընթացքում բավական շատ ժամանակ է վատնել Ռուսաստանի ներկայիս նախագահ Վլադիմիր Պուտինին հասկանալու վրա:
Քլինթոնը գրել է, որ երբ 2010 թվականի մարտին ժամանել է Մոսկվայի մոտ գտնվող Պուտինի ամառանոց, իրենք սկսել են սուր բանավիճել առևտրի ու Առևտրի համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) շուրջ: Քլինթոնն ընդգծել է, որ Ռուսաստանի վարչապետ Պուտինը որևէ զիջման չի գնացել, և անգամ գրեթե չի լսել իր խոսքերը:
Քլինթոնին, սակայն, հաջողվել է զարմացնել Պուտինին՝ հարցնելով, թե նա ինչ է ձեռնարկում՝ փրկելու համար Սիբիրի վագրերին: Ի պատասխան՝ Պուտինը բարձրացրել է հոնքը:
Քլինթոնը հիշատակել է նաև 2012 թվականի սեպտեմբերին Վլադիվոստոկում Պուտինի հետ նմանատիպ հանդիպում, երբ կողմերի միջև հարաբերությունները եղել են լարված՝ կապված Օբամայի կողմից Վլադիվոստոկ չժամանելու ու Սիրիայի խնդրի հետ:
Քլինթոնը կարծում է, որ ներկա պահին Ռուսաստանը Պուտինի ժամանակ շարունակում է անցյալի պատճառով մնալ «սառեցված», քանի որ նա չի կարողանում չկառչել անցյալից և իրեն ստիպել ընդունել ապագան: