Գվելեթի-Դարիալ (Ներքին Լարս) ավտոճանապարհն ակնկալվում է բացել հունիսի 14-15-ը

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը Վրաստանի ճանապարհների շինարարության դեպարտամենտից մշտապես ստանում է տեղեկատվություն Վրաստանի տարածքում` Գվելեթի-Դարիալ (Ներքին Լարս) ավտոճանապարհի միջնամասում՝ Թերեք գետի ափին տեղի ունեցած փլվածքի հատվածում տարվող աշխատանքների վերաբերյալ:

Հունիսի 11-ի դրությամբ՝  Վրաստանի ճանապարհների շինարարության դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն՝ ճանապարհը դեռևս փակ է:

Կատարվում են համապատասխան աշխատանքներ այն վերաբացելու ուղղությամբ: Աշխատանքների ընթացքում առաջանում են որոշակի դժվարություններ, տեղի են ունենում նոր փլուզումներ, որոնք խոչընդոտում են ավտոճանապարհի մաքրման և վերականգնման աշխատանքներին:

Վրացի գործընկերների հաղորդմամբ՝ աշխատանքների ավարտն ակնկալվում է հունիսի 14-15-ն ընկած ժամանակահատվածում, եթե նոր խոչընդոտներ ի հայտ չգան:

Գվելեթի-Դարիալ (Ներքին Լարս) ավտոճանապարհը բացվելուն պես ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը կտրամադրի տեղեկատվություն:

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության լրատվական ծառայություն

Տեսանյութեր

Լրահոս