Բաժիններ՝

Բուքմեյքերներն ընդունում են անսովոր խաղադրույքներ՝ կապված ֆուտբոլի Աշխարհի առաջնության հետ

Sport-express.ru-ի փոխանցմամբ՝ բրիտանական Youwin բուքմեյքերական գրասենյակը Բրազիլիայում մեկնարկող ֆուտբոլի Աշխարհի առաջնության շեմին ընդունում է անսովոր խաղադրույքներ՝ կապված մրցաշարի հետ: 

Մասնավորապես, կարելի է խաղադրույք կատարել նրա վար, որ Կրիշտիանու Ռոնալդու կարտասվի մրցաշարում Պորտուգալիայի հավաքականի վերջին խաղից հետո: Դրա գործակիցը կազմել է 2.50:

Պորտուգալացի հարձակվողի արցունքների հետ ամենահայտնի միջադեպը գրանցվել է 2014 թվականի հունվարին, երբ նրան հանձնեցին «Ոսկե գնդակ» մրցանակը:

Բացի այդ, ֆուտբոլասերները կարող են խաղադրույք կատարել նրա վրա, թե արդյոք Լիոնել Մեսին Արգենտինայի հավաքականի կազմում գոլ կխփի՞ ձեռքով, ինչպես որ ժամանակին (1986 թվականի առաջնության մեկ քառորդ եզրափակիչում) Անգլիայի հավաքականի հետ խաղում արել է Դիեգո Մարադոնան՝ դա որակելով որպես «աստծու ձեռք»:

Սակայն այս դեպքում խոսքը գնում է եզրափակիչ հանդիպման մասին, գործակիցը կազմում է 201,0: 5,00 գործակցով է գնահատվել այն, որ Ուրուգվայի հավաքականի հարձակվող Լուիս Սուարեսը սիմուլյացիայի համար կստանա դեղին քարտ, իսկ Արիեն Ռոբենի դեպքում դա կազմել է 6,00 գործակից:

Աշխարհի առաջնության ժամանակ մրցակցին գլխի հարվածով անպայմանորեն գետին տապալելը գնահատվել է 3,00 գործակցով, Անգլիայի հավաքականի դարպասապահի կողմից գնդակը սեփական դարպասն ուղարկելու հավանականությունը (նրա երկու ձեռքը պետք է դիպչեն գնդակին, նախքան այն կհայտնվի ցանցում)՝ 17,00 գործակցով, Մարիո Բալոտելիի կողմից գոլ խփելուց հետո սեփական մարզաշապիկը հանելը և սեփական մկանուտ մարմինը ցույց տալը՝ 4,00 գործակցով:

Մրցակցին քունգ-ֆուի ոճով Նայջլ դե Յոնգի հարվածելու հավանականությունը գնահատվել է 21,00 գործակցով: Բրազիլիայում ֆուտբոլի Աշխարհի առաջնությունն անցկացվելու է հունիսի 12-ից մինչև հուլիսի 13-ն ընկած ժամանակահատվածում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս