Հրայր Թովմասյանը ցանկանում է «դրես-կոդ» սահմանել պատգամավորների և լրագրողների համար.«ՀԺ»

«Մեր տեղեկություններով՝ ԱԺ աշխատակազմի նորանշանակ ղեկավար Հրայր Թովմասյանը մտմտում է ԱԺ ներքին կանոնակարգ ստեղծելու մասին»,- գրում է «Հայկական ժամանակ» թերթը՝ ավելացնելով.

«Ըստ այդմ՝ նախատեսվում է որոշակի չափանիշներ սահմանել և պատգամավորների և խորհրդարանում հավատարմագրված լրագրողների համար։ Խոսքը մասնավորապես հագուստի չափանիշների՝ «դրես-կոդի» սահմանման, լրագրողների աշխատանքային վարքականոնների և այս կարգի մեկ-երկու հարցի մասին է։

Նման մի կանոնակարգ ժամանակին մշակել էր ԱԺ աշխատակազմի նախկին ղեկավար, ԱԺ նախագահի գլխավոր խորհրդական Վրեժ Գասպարյանը, ով, սակայն, չհասցրեց այն շրջանառության մեջ դնել։ Ենթադրվում է, որ Գասպարյանը կօգնի Թովմասյանին՝ գաղափարը կյանքի կոչելու համար»։

Ամբողջությամբ կարդացեք «Հայկական Ժամանակ»-ի այսօրվա համարում։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30