Ադրբեջանը վստահ է, որ ԵՄ-ի հետ վիզային ռեժիմի դյուրացումը հնարավոր է սեպտեմբերից
Abc.az-ի փոխանցմամբ՝ Ադրբեջանը վստահ է, որ ԵՄ-ի հետ վիզային ռեժիմի դյուրացումը հնարավոր է սեպտեմբերից: Այս մասին հայտարարել է Ադրբեջանի փոխարտգործնախարար Մահմուդ Մամեդգուլիևը:
Նրա խոսքերով՝ դրան հասնելու համար մնացել է կատարել միայն մեկ քայլ՝ ստորագրել ԵՄ-ի հետ հետընդունման մասին համաձայանագրի վավերացման մասին օրենքը. «Վիզային ռեժիմի դյուրացման մասին համաձայնագրի բոլոր ընթացակարգերը կատարված են:
Մեր եվրոպացի գործընկերները նույնպես խնդիրներ չեն տեսնում ռեժիմի դյուրացման հարցում: Հնարավոր է՝ մինչև սեպտեմբեր ներդրվի դյուրացված վիզային ռեժիմ: Դրա արդյունքները կարող են վայելել Ադրբեջանի ու ԵՄ-ի երկրների որոշակի շրջանակների քաղաքացիները»: