Բաժիններ՝

Արմեն Կանևսկոյի հետ հակամարտություն ունեցած հայազգի «օրենքով գող»-ը մտադիր է վերադառնալ հանցաշխարհ

Ինչպես հայտնի է դարձել «Прайм Крайм» գործակալությանը, անցած շաբաթ օրը Մոսկվայի «Սոկոլ» հյուրանոցում ձերբակալվել է 54-ամյա հայազգի «օրենքով գող» Գագիկ Ասատուրյանը: Վերջինս քրեական շրջանակներում առավել հայտնի է որպես Գագիկ Ռոստովսկի և նոր էր ազատվել բանտից։ Գործողությունը կրել է պրոֆիլակտիկ բնույթ։ Ոստիկանները Գագիկին տեղափոխել են Պետրովկա և խորհուրդ են տվել տհաճ հետևանքներից խուսափելու համար լքել մայրաքաղաքն ու ապրելու համար այլ վայլ փնտրել։

Գործակալության հեղեկություններով՝ վերջին 6 տարին «օրենքով գողն» անցկացրել է ճաղերի ետևում և Չեբոկսարիի ՔԿՀ-ից ազատ էր արձակվել ձերբակալությունից կարճ ժամանակ առաջ։
Գագիկը նախկինում 15 տարի ապրել է Մոսկվայում։ Մինչ այդ նա ապրում էր Ռոստովում, որտեղից ստիպված էր տեղափոխվել ազդեցիկ քրեական հեղինակություններ՝ Արմեն Կանևսկոյի և Նոդար Ռուսթավսկու հետ ունեցած հակամարտության պատճառով։ Այդ հակամարտության պատճառով 2005թ. նա կորցրեց գողական տիտղոսը։ Ազատազրկումից 3 տարի առաջ և ազատազրկման ողջը ընթացքում նա «օրենքով գող» չէր համարվում։ Սակայն այժմ առանց տատանվելու ասում է, որ ինքը «օրենքով գող» է։ Ինչպես գրում է գործակալությունը, Ասատուրյանը կարծես մտադիր է վերականգնել իր գողական իրավունքները։ Արմեն Կանևսկոյն այլևս կենդանի չէ, իսկ Նոդարը խնդիրներ ունի, քանի որ հայտնի է դարձել, որ ծառայել է բանակում։ Այնպես որ, խանգարող հնարավոր է չլինի։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս