Վերնիսաժի մոտ կրակոցներից վիրավորված Ներսես Մելքոնյանին մեղադրանք է առաջադրվել
Մայիսի 17-ին Վերնիսաժի մոտ հնչած կրակոցներից վիրավորված Ներսես Մելքոնյանին մեղադրանք է առաջադրվել: Ինչպես 168.am-ին տեղեկացրեց Ն. Մելքոնյանի պաշտպան Վարդուհի Էլբակյանը, նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգքրի 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով՝ խուլիգանություն: Պաշտպանը հայտնեց նաև, որ այժմ դատարանում են և սպասում են կալանքի միջնորդության քննարկմանը: