Եթե ՌԴ-ն ընտրի Եվրոպայի հետ հակամարտելու ուղին, ապա նա կպարտվի վերստին. Սիկորսկի
ZN.UA-ին տված հարցազրույցի ժամանակ Լեհաստանի արտգործնախարար Ռադոսլավ Սիկորսկին հայտարարել է, որ Եվրոպան կցանկանար Ռուսաստանը տեսնել որպես Արևմուտքի դաշնակից և ոչ թե որպես հակառակորդ.
«Եվրոպան չի ցանկացել և չի ցանկանում Ռուսաստանի հետ հակամարտության մեծացում: Առավել ևս, որ Ռուսաստանն ունի բավական շատ ներքին խնդիրներ և իր ողջ էներգիան կարող էր օգտագործել սեփական ժողովրդի ճակատագրի բարելավման վրա:
Սակայն եթե Ռուսաստանն ընտրի մեզ հետ հակամարտության ուղին, ապա նա կպարտվի նախորդ անգամվա նման (ԽՍՀՄ-ի փլուզում), որովհետև ԵՄ-ի ու Ռուսաստանի ուժերի հարաբերակցությունը 8:1 է, իսկ ՆԱՏՕ-ի ու Ռուսաստանի ուժերի հարաբերակցությունը՝ 16:1»:
Այո, մենք կցանկանայինք Ռուսաստանը տեսնել որպես Արևմուտքի դաշնակից և ոչ թե որպես հակառակորդ: Սակայն Ռուսաստանը մեծ երկիր է, և նա ինքն ավելի լավ գիտի, թե որտեղ են իր շահերը: Թեև Զբիգնեև Բժեզինսկին նույնպես ասել է, որ Ռուսաստանը կարող է դառնալ կա՛մ Արևմուտքի դաշնակիցը, կա՛մ էլ՝ Չինաստանի վասալը»: