Բաժիններ՝

Սեքսն ու քաղցը կապված են միմյանց. բրիտանացի հոգեբաններ

The Daily Telegraph-ի փոխանցմամբ` բրիտանացի հոգեբանները կապ են հայտնաբերել քաղցի ու գեր մարդկանց սեռական գրավչության միջև: Հետազոտողներին հաջողվել է պարզել, որ ուտել սիրող մարդն իր համար ընտրում է խոշորամարմին, «ախորժալի» գործընկեր:

Փորձագետները նման եզարակացության են եկել 266 տղամարդկանց շրջանում փորձ կատարելուց հետո: Քաղցած ու կոշտ տղամարդկանց շրջանում անցկացված թեստի ժամանակ նրանց ցույց են տվել կանանց նկարներ, և հետազոտության քաղցած մասնակիցները առավել գրավիչ են համարել փարթամ և մեծ կրծքերով կանանց:

Հոգեբանները կարծում են, որ հետազոտության արդյունքները վկայում են, որ սեքսն ու քաղցը կապված են միմյանց: Էդինբուրգի համալսարանի պրոֆեսոր Գարետ Լենգը պատահական չի համարում, որ ռոմանտիկ ընթրիքից հետո մարդիկ ցանկանում են զբաղվել սեռական հարաբերությամբ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս