Կահիրեում անցկացվում է Եգիպտոսի նորընտիր նախագահի երդմնակալությունը
Ռուսական ИТАР-ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ` այսօր Կահիրեում տեղի է ունենում Եգիպտոսի նորընտիր նախագահ Աբդել Ֆաթթահ ալ-Սիսիի երդմնակալությունը: Սիսին 12 լիազոր դատական խորհրդականների ու համայն աշխարհից ժամանած հյուրերի ներկայությամբ հավատարմության երդում է տալու երկրին:
Դրա հետ կապված` եգիպտական բանակն ու ոստիկանությունը ձեռնարկել են անվտանգության խիստ միջոցառումներ: Սիսիի երդմնակալությանը թույլատրվել է ներկա գտնվել միայն եգիպտական պետական հեռուստաալիքի լրագրողներին, որն էլ ուղիղ եթերով այն հեռարձակելու է աշխարհի համար:
Սիսիի երդմնակալությանը ներկա գտնվելու համար Կաիրե են ժամանել ավելի քան 1000 բարձրաստիճան հյուր` Մերձավոր Արևելքի, Աֆրիկայի, Ամերիկայի, Եվրոպայի ու Ասիայի երկրներից: Միակ երեք երկրները, որոնք չեն ստացել հրավերներ, Թուրքիան, Կատարը և Իսրայելն են:
Աբդել Ֆաթթահ ալ-Սսիսին անխոս հաղթել է մայիսի 26-28-ին երկրում անցկացված նախագահական ընտրություններում: