Բաժիններ՝

Որքան ադամանդ է արտահանվել Հայաստանից

Այս տարվա առաջին եռամսյակում նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ Հայատանից ադամանդի արտահանման ծավալները նվազել են 2.3%-ով՝ կազմելով 65.7 հազար կարատ: Չնայած դրան, ըստ Պետական եկամուտների կոմիտեի հրապարակած տվյալների, ՀՀ-ն 1.3 անգամ ավելի եկամուտ է ստացել՝ 1 կարատ ադամանդը վաճառելով 518.4 դոլարով:

Հայաստանից ադամանդ է արտահանվել Ռուսաստան՝ 27,200 կարատ, Բելգիա՝ 32.9 կարատ, Կանադա՝ 2700 կարատ, Միացյալ Նահանգներ՝ 352.8 կարատ, Իսրայել՝ 52.5կարատ, Շվեյցարիա՝ 26.1 կարատ, Արաբական միացյալ էմիրություններ՝ 304 կարատ, Թաիլանդ՝ 1381.6 կարատ (նախորդ ժամանակաշրջանի համեմատ ավելացել է 20 անգամ), Հոնկոնգ՝ 461.1 կարատ, Հնդկաստան՝ 225.8 կարատ:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս