Թուրքիայի նախագահը կընտրվի քվեարկության առաջին փուլում. Էրդողանի խորհրդական
Թուրքական Milliyet թերթի փոխանցմամբ` Թուրքիայի վարչապետի խորհրդական Յալչին Աքդողանը հայտարարել է, որ Թուրքիայի նախագահը, ամենայն հավանականությամբ, կընտրվի քվեարկության առաջին փուլում: Աքդողանը կարծում է, որ նախագահական ընտրություններում չի պահանջվի երկրորդ փուլի անցկացում:
Միևնույն ժամանակ Աքդողանը չի հայտնել, թե ով կլինի նախագահական ընտրություններում իշխող «Արդարություն ու զարգացում» կուսակցության (ԱԶԿ) թեկնածուն: Թուրքիայում նախագահական ընտրությունները նշանակված են 2014 թվականի օգոստոսի 10-ին: Հնարավոր երկրորդ փուլն անցկացվելու է օգոստոսի 24-ին: