Թուրքերը նույնպես ֆիլմ կնկարահանեն «ցեղասպանության» մասին

Haber Türk-ի փոխանցմամբ՝ Թուրքիայի խորհրդարանի արտաքին հարցերով հանձնաժողովը կազմակերպել է հատուկ խորհրդակցություն՝ կապված 2015 թվականին Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի հետ:

Դրա ժամանակ կառավարության ներկայացուցիչ Իբրահիմ Քալընը և ԱԳՆ-ի ներկայացուցիչ Էրդողան Իշչանը ներկայացրել են 1915 թվականին Օսմանյան կայսրությունում իրականացված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի հետ կապված միջոցառումների հայկական ծրագիրը, ինչպես նաև թուրքական հակաքայլերի ծրագիրը:

Աղբյուրների պնդմամբ՝ հանձնաժողովին զեկուցվել է, որ Հայկական լոբբին պատրաստվում է խոշոր բյուջեով ֆիլմ նկարահանել ցեղասպանության մասին: Դրա հետ կապված՝ որոշվել է տալ ադեկվատ պատասխան. թուրքական ֆիլմի նկարահանումները կմեկնարկեն մի քանի ամիս անց, Իգդիրում: Այն կանվանվի «Ճեղք մեր սրտերում» (Kalbimizdeki Delik):

Թուրքական լրատվամիջոցի պնդմամբ՝ հայկական կողմը ցեղասպանության մասին ֆիլմի նկարահանման առաջարկով դիմել է Սթիվեն Սփիլբերգին, իսկ ֆիլմում Կոմիտասի դերը մարմնավորելու համար՝ Ալեն Դելոնին: Ֆիլմի նկարահանմանը մասնակցելու են նաև Էդրիան Բրոուդին, Դասթին Հոֆմանը, System of a Down խմբի անդամ Սերժ Թանկյանը:

Տեսանյութեր

Լրահոս