Բաժիններ՝

Պորոշենկոն Նորմանդիայում ոչ պաշտոնապես շփվել է Պուտինի հետ

ZN.UA-ի փոխանցմամբ՝ այսօր Նորմանդիայում միմյանց հետ ոչ պաշտոնապես շփվել են Ուկրաինայի նորընտիր նախագահ Պյոտր Պորոշենկոն, Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը:

Նախագահները Նորմանդիայում դաշնակցային զորքերի ափհանման 70-ամյակին նվիրված միջոցառման վերջնամասում լուսանկարվել են և մասնակցել են Ֆրանսիայի նախագահի անունից կազմակերպված նախաճաշին: Նախաճաշի գնալու ճանապարհին Մերկելը, Պորոշենկոն ու Պուտինը կանգ են առել և շփվել են մոտ 15 րոպե, ինչից հետո միմյանց ձեռք են սեղմել:

Հիշեցնենք, որ սրանից առաջ Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը հայտարարել էր, որ դարձել է Ռուսաստանի ու Ուկրաինայի նախագահներ Վլադիմիր Պուտինի ու Պյոտր Պորոշենկոյի հնարավոր հանդիպման նախաձեռնող՝ նրանց հրավիրելով Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ Նորմանդիայում դաշնակիցների ափհանման 70-ամյակի տոնական միջոցառումներին: 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս