Բաժիններ՝

Թուրքիայի համար բավական է TANAP-ի նախագծում 30 տոկոսանոց բաժնեմաս ունենալը. Յըլդըզ

Թուրքական TRT Haber հեռուստաալիքի փոխանցմամբ՝ Թուրքիայի էներգետիկայի ու բնական պաշարների նախարար Թաներ Յըլդըզը հայտարարել է, որ Թուրքիան պահպանելու է «Անդրանատոլիական» գազատարի (TANAP) նախագծում իր 30 տոկոսանոց բաժնեմասը:

Յըլդըզի խոսքերով՝ Թուրքիան բավական է համարում գազատարի նախագծում այդչափ բաժնեմասը: Յըլդըզն ընդգծել է, որ Թուրքիան մինչև 2018 թվականը մտադիր չէ փոխել գազատարի նախագծում իր բաժնեմասը:

Թաներ Յըլդըզն ու Ադրբեջանի էներգետիկայի նախարար Նատիգ Ալիևը TANAP գազատարի նախագծում Թուրքիայի բաժնեմասը մինչև 30 տոկոս բարձրացնելու մասին համաձայնագիրը Ստամբուլում ստորագրել են մայիսի 30-ին:

Մինչ այդ TANAP-ի բաժնետոմսերի 20 տոկոսն էր պատկանում Թուրքիայում, իսկ մնացյալ 80 տոկոսը՝ Ադրբեջանին: Ավելի վաղ հաղորդվել էր, թե Թուրքիան ցանկանում է այդ հարաբերակցությունը դարձնել 50-50:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30