Վրաստանն ու Ուկրաինան քննարկել են եվրաինտեգրման հետ կապված հարցեր

Грузия Online-ի փոխանցմամբ՝ Վրաստանի՝ եվրոպական ու եվրաատլանտյան կառույցներին ինտեգրվելու հարցերով պետնախարար Ալեքսի Պետրիաշվիլին ուկրաինական աշխատանքային այցի շրջանակներում հանդիպել է Ուկրաինայի արտգործնախարարի պաշտոնակատար Անդրեյ Դեշչիցայի հետ:

Հանդիպման ժամանակ Պետրիաշվիլին շնորհավորել է Դեշչիցային՝ կապված Ուկրաինայում նախագահական հաջող ընտրություններ անցկացնելու հետ: Պետրիաշվիլին աջակցություն է հայտնել Ուկրաինայի տարածքային ամբողջականությանն ու ինքնիշխանությանը:

Հանդիպման ժամանակ Դեշչիցան հատուկ հետաքրքրություն է ցուցաբերել եվրաինտեգրման հարցերի ու բարեփոխումների իրագործման համակարգման հարցում Վրաստանի ունեցած փորձի նկատմամբ: Պետրիաշվիլին հաստատել է, որ Վրաստանի համապատասխան գերատեսչությունները պատրաստ են իրենց փորձը կիսել ուկրաինացի գործընկերների հետ:

Երկկողմ հանդիպման ժամանակ ընդգծվել է նաև «Արևելյան գործընկերության» շրջանակներում դիրքորոշումների համակարգման կարևորությունը:

Տեսանյութեր

Լրահոս