
Մերկելը Պուտինին կոչ է արել աջակցել Ուկրաինայում իրավիճակի կայունացմանը

France-Presse լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելն այսօր Ֆրանսիայում հանդիպել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Հանդիպման ժամանակ Մերկելը Պուտինին կոչ է արել աջակցել Ուկրաինայում իրավիճակի կայունացմանը:
Մերկելի պաշտոնական ներկայացուցիչ Շտեֆան Զայբերտը հայտարարել է, որ հանդիպման ժամանակ կանցլերը համոզվածություն է հայտնել, որ միջազգային հանրության կողմից ճանաչված նախագահական ընտրությունների անցկացումից հետո պետք է ձեռնամուխ լինել հատկապես Ուկրաինայի արևելքում իրավիճակի կարգավորմանը:
Զայբերտն ընդգծել է, որ Ռուսաստանը պետք է պարտավորություններ ստանձնի տվյալ հարցում: Մերկելի ու Պուտինի հանդիպումն անցկացվել է դռնփակ պայմաններում, այն կայացրել է Նորմանդիայում դաշնակցային զորքերի ափհանման 70-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակում: