«Դեմ եմ»-ը ակցիա է իրականացնելու
«Դեմ եմ» նախաձեռնության անդամներն այսօրևվա ասուլիսում հայտարարեցին, որ հունիսի 11-ին, ժամը 19:00-ին պատրաստվում են հերթական ակցիան իրականացնել՝ պահանջելով գործատուներից դադարեցնել ճնշումները աշխատակիցների նկատմամբ և ընդունել նրանց՝ «պարտադիր կուտակայինից» հրաժարվելու մասին դիմումները: Ակցիան մեկնարկելու է Մատենադարանի մոտից՝ երթով: Նախաձեռնության անդամ Դավիթ Մանուկյանը նշեց, որ պատրաստվում են դիմել ԱԺ ոչ իշխանական քառյակին՝ առաջարկելով ներկայացնել օրենքի նոր նախագիծ, որտեղ պետք է նշվի գումարները քաղաքացիներին վերադարձնելու մասին կետ: Նրանք պահանջելու են նաև ԱԺ արտահերթ նիստ անցկացնել և ընդունել այդ նախագիծը: